Համերգ
Vahagn Hayrapetyan & Armenian State Jazz Orchestra
Հուլիսի 24-ին՝ Ճարտարապետների միության դահլիճում, Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա սպասված համերգային ծրագրով դաշնակահար, կոմպոզիտոր և երգիչ Վահագն Հայրապետյանի հետ։
Ծրագրում կհնչեն Վահագն Հայրապետյանի հայտնի ստեղծագործությունները՝ հեղինակի և մեծ ջազ նվագախմբի կատարմամբ, ինչպես նաև հայտնի ջազային ստանդարտներ՝ Վահագնի անկրկնելի երգեցողությամբ։ Ժամանակակից հայ երաժշտարվեստի սիրված հնչողությունը Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Վահագն Հայրապետյանի կատարմամբ։
Գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան
Բարձրաճաշակ երաժշտություն, ջազային ազատություն, նուրբ հումոր և բեմական իրական վարպետություն։
Բաց մի թողեք այս բացառիկ համերգը։
Տոմսերի արժեքը՝ 5000, 6000, 8000 դրամ։
Հուլիսի 24, ժամը՝ 20:00
Հասցե՝ Բաղրամյան 17
