Վարդուհի Վարդանյան
2026 թվականի հոկտեմբերի 7-ին «Վարդուհի Վարդանյան» մշակութային հիմնադրամը և Ադանա կոմպլեքսը ներկայացնում են «Բարձրաձայն կարոտ» համերգային նախագիծը՝ նվիրված սիրելի երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 50-ամյակին և հիշատակի 20-րդ տարելիցին։
Այս բացառիկ երաժշտական երեկոն համախմբելու է Վարդուհի Վարդանյանի արվեստը սիրող հանդիսատեսին՝ մեկ բեմում միավորելով սիրված արտիստների, նրա ընկերների և նոր սերնդի տաղանդավոր երգիչ-երգչուհիների։
Համերգի ընթացքում կհնչեն Վարդուհու ամենասիրված երգերը՝ նոր, ժամանակակից և յուրօրինակ երաժշտական մեկնաբանություններով՝ պահպանելով դրանց հոգին ու զգացմունքային ուժը։
ԵՐԳԻՉՆԵՐ
1. Ռուբեն Ավոյան-Վարդուհի Ավոյան
2. Սյուզան Մարգարյան
3. Սիրուշո
4. Արման Աղաջանյան
5. Զարուհի Բաբայան
6. Ալլա Լևոնյան
7. Սոնա Ռուբենյան
8. Անդրե
9. Արսեն Սաֆարյան
10. Շուշան Պետրոսյան
11. Նունե Եսայան
12. Սարո Թովմասյան
13. Հռիփսիմե Հակոբյան
14. Վարդան Բադալյան
15. Սյուզաննա Մելքոնյան
16. Սոֆի Մխեյան
17. Ներսես Ավետիսյան
18. Արցախի ձայներ
19. Kami Friends Project
20. Անահիտ Շահբազյան
21. Արփի Շահնուբարյան – Արևիկ Հովհաննիսյան
22. Անահիտ Հակոբյան
23. Անահիտ Ադամյան
24. Մաեստրո Արմեն Մարտիրոսյան
Հոկտեմբերի 7, ժամը 19:30,
Ադանա կոմպլեքս, փակ համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 10000-35000 դրամ
Կազմակերպիչ՝ «Վարդուհի Վարդանյան» բարեգործական հիմնադրամ
