«Աստղային պատերազմներ» և «Մոլորակները» | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու տպավորիչ համերգային ծրագիր, որտեղ անսահման տիեզերքը կմիախառնվի հոլիվուդյան մեծ կինոյին։
Երեկոն կսկսվի Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտով, որին կհաջորդեն Ջոն Ուիլյամսի ամենահայտնի կինոթեմաները՝ «Աստղային պատերազմներ» և «Այլմոլորակայինը» ֆիլմերից։
Ծրագիրը կուղեկցվի համերգասրահի պատերին արտացոլվող մոլորակների տեսապատկերներով։
Ֆանտաստիկ համերգ՝ սիմֆոնիկ հնչողության, կինոերաժշտության և տիեզերական մթնոլորտի սիրահարների համար։
Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development
Ծրագրում՝
- Գուստավ Հոլսթ․ «Մոլորակները» սյուիտ՝ մեծ նվագախմբի համար, երկ 32 (56
րոպե),
Ընդմիջում
- Ջոն Ուիլյամս․ «Արկածները Երկրի վրա»՝ «Այլմոլորակային» ֆիլմից (10 րոպե),
- Ջոն Ուիլյամս․ «Կայսերական երթ»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից
(3 րոպե),
- Ջոն Ուիլյամս․ «Աստղերի միջով»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (6
րոպե),
- Ջոն Ուիլյամս․ «Ճակատագրերի մենամարտ»՝ «Աստղային պատերազմներ»
ֆիլմաշարից (4 րոպե),
- Ջոն Ուիլյամս․ «Հիմնական թեմա»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից
(5 րոպե)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Հոկտեմբերի 28 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 4,000 - 25,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
On October 28, the Armenian State Symphony Orchestra invites you to the Aram Khachaturian Concert Hall to experience an impressive concert program where the vastness of the universe meets the grandeur of Hollywood cinema.
The evening will open with Gustav Holst’s The Planets suite, followed by John Williams’s most famous film themes from Star Wars and E.T. the Extra-Terrestrial.
The program will be accompanied by planetary visuals projected onto the walls of the concert hall.
A fantastic concert for lovers of symphonic sound, film music, and cosmic atmosphere!
General Partner of the Concert Season: GTB Development
Concert Program:
- Gustav Holst: “The Planets”, Suite for Large Orchestra, Op. 32 (56 min)
Intermission
- John Williams: “Adventures on Earth” from E.T. the Extra-Terrestrial (10 min);
- John Williams: “The Imperial March” from Star Wars (3 min);
- John Williams: “Across the Stars” from Star Wars (6 min);
- John Williams: “Duel of the Fates” from Star Wars (4 min);
- John Williams: “Main Title” from Star Wars (5 min).
Conductor: Sergey Smbatyan
October 28 | 7:30 PM
Aram Khachaturian Concert Hall
Ticket price: 4,000–25,000 AMD.
Admission for children aged 6 and above.
Կազմակերպիչ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
