Anna Kolchina & Karen Grigoryan Quartet
Օգոստոսի 16-ին, ժամը 20:00-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը հրավիրում է ջազային երեկոյի՝ Նյու Յորքում ստեղծագործող վոկալիստ Աննա Կոլչինայի և Կարեն Գրիգորյանի քառյակի մասնակցությամբ։
Աննա Կոլչինան սլավոնական արմատներով ջազային վոկալիստ է, որն առանձնանում է իր ջերմ ձայնով, նուրբ ֆրազավորմամբ և ջազային ստանդարտների զգացմունքային մեկնաբանությամբ։ Նա երեք ալբոմ է թողարկել «Venus Records»-ի հետ և համագործակցել միջազգային ջազային բեմի ճանաչված երաժիշտների հետ։
Երևանյան համերգին կհնչեն ջազային ստանդարտներ՝ վոկալի, կենդանի իմպրովիզացիայի և ակուստիկ ջազային հնչողության համադրությամբ։
Կատարողներ՝
Աննա Կոլչինա — վոկալ
Դավիթ Մելքոնյան — ալտ սաքսոֆոն
Կարեն Գրիգորյան — դաշնամուր
Միխայիլ Ֆոմինիխ — կոնտրաբաս
Հարութ Հարությունյան — հարվածային գործիքներ
Տոմսերի արժեքը՝ 4000, 6000 և 8000 ՀՀ դրամ
Կազմակերպիչ՝ Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ ՊՈԱԿ
