Upsell & Cross-sell
UPSELL & CROSS-SELL
Ավելացրեք եկամուտը յուրաքանչյուր հաճախորդից՝ առանց գովազդի բյուջեն կամ աշխատակիցների քանակը ավելացնելու
Ինգա Մուրադյանի հետ
Օգոստոսի 14
10:00–21:00
ihome, Ձորաղբյուր
Նոր ձևաչափ
Վաճառքի դասընթաց + լողավազանով երեկույթ ihome.resorts ամառանոցում
Սա սովորական վաճառքի դասընթաց չէ։
Օրվա ընթացքում դուք աշխատելու եք վաճառքի գործնական հմտությունների վրա Ինգա Մուրադյանի հետ, իսկ երեկոյան օրը կշարունակվի ihome.resorts-ում՝ լողավազան, ամառային բաց խոհանոց, networking, DJ և հանգիստ մթնոլորտ։
Ի՞նչ են Upsell-ը և Cross-sell-ը
UPSELL — վաճառքի արժեքի բարձրացում
Հաճախորդին առաջարկել նույն ապրանքի կամ ծառայության ավելի թանկ, ընդլայնված կամ բարելավված տարբերակը։
Օրինակ՝
10 000 դրամանոց ապրանքի փոխարեն առաջարկել 15 000 դրամանոց տարբերակը, ավելի մեծ ծավալ կամ տարեկան բաժանորդագրություն՝ համապատասխան պայմաններով։
CROSS-SELL — հարակից վաճառք
Հիմնական գնումը լրացնող այլ ապրանք կամ ծառայություն առաջարկել։
Օրինակ՝ հեռախոսի հետ պատյան, կոշիկի հետ պայուսակ, սուրճի հետ քաղցրավենիք։
Այս երկու մեթոդներն օգնում են ավելացնել մեկ հաճախորդից ստացվող եկամուտը՝ առանց նոր հաճախորդ ներգրավելու ծախսերը մեծացնելու։
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Դասընթացը կենտրոնացած է վաճառքի երեք կարևոր բաղադրիչների վրա։
1. Բարձրացնել միջին չեկը և ընկերության հասույթը
Օգտագործելով Upsell և Cross-sell տեխնիկաները՝ առանց նոր հաճախորդների ներգրավման ծախսերը ավելացնելու։
2. Ստեղծել լրացուցիչ վաճառքների համակարգ
Թիմին սովորեցնել ճիշտ պահին բացահայտել հաճախորդի կարիքները և առաջարկել ավելի արժեքավոր կամ լրացուցիչ լուծումներ՝ առանց ճնշման և պարտադրանքի։
3. Բարձրացնել շահույթն ու հաճախորդների հավատարմությունը
Բարելավելով սպասարկման որակը, հաճախորդի փորձառությունը և յուրաքանչյուր հաճախորդից ստացվող երկարաժամկետ եկամուտը։
Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է
Բիզնեսի սեփականատերերի և ղեկավարների համար
Եթե ցանկանում եք բարձրացնել վաճառքի ծավալը, միջին չեկը և ընդհանուր հասույթը՝ առանց միայն նոր հաճախորդների ներգրավման վրա կենտրոնանալու։
Վաճառքի բաժինների ղեկավարների և մենեջերների համար
Եթե ցանկանում եք սովորեցնել թիմին ճիշտ կիրառել Upsell և Cross-sell տեխնիկաները և ավելի շատ վաճառել արդեն ներգրավված հաճախորդներին։
Հաճախորդների հետ անմիջականորեն աշխատող թիմերի համար
Ադմինիստրատորներ, խորհրդատուներ, վաճառողներ և սպասարկման մասնագետներ, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ հաճախորդի կարիքները և առաջարկել համապատասխան լրացուցիչ լուծումներ՝ առանց ճնշման։
Այն բիզնեսների համար, որոնք արդեն ունեն հաճախորդների հոսք
Բայց ցանկանում են բարձրացնել միջին չեկը, լրացուցիչ վաճառքների քանակը և մեկ հաճախորդից ստացվող ընդհանուր եկամուտը։
ԻՆԳԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Վաճառքների բիզնես-թրեյներ
Ինգա Մուրադյանը վաճառքների և բիզնեսի զարգացման ոլորտում ունի ավելի քան 18 տարվա փորձ։
Նա մասնագիտացած է բարձր արդյունավետությամբ վաճառքի համակարգերի կառուցման և արդյունք ստեղծող թիմերի ձևավորման մեջ։
Տարիների ընթացքում ղեկավարել է վաճառքի բաժիններ, իրականացրել վաճառքային վերափոխումներ և ապահովել վաճառքների բազմապատիկ աճ տարբեր ոլորտներում՝ B2B և B2C ուղղություններով։
Ինգան վերապատրաստել է տասնյակ ընկերությունների թիմեր՝ ներդնելով KPI համակարգեր, սպասարկման բարձր ստանդարտներ և արդյունավետ վաճառքի մշակույթ։
Նրա աշխատանքի հիմքում են վաճառքի հոգեբանությունը, համակարգային մտածողությունը և չափելի արդյունք ստեղծելու գործնական մեթոդաբանությունը։
4 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿՏԵՍՆԵՔ ԴԱՍԸՆԹԱՑԻՑ ՀԵՏՈ
1. «Հաճախորդը եկավ կոնկրետ ապրանքի համար»
Մինչև դասընթացը․
Աշխատակիցը վաճառում էր միայն այն, ինչի համար հաճախորդը եկել էր։
Դասընթացից հետո․
Աշխատակիցը կկարողանա տեսնել հաճախորդի լրացուցիչ կարիքը և առաջարկել համապատասխան լուծում։
2. «Թանկ է»
Մինչև դասընթացը․
Հաճախորդը հեռանում էր կամ ստանում էր զեղչ։
Դասընթացից հետո․
Աշխատակիցը կկարողանա ցույց տալ առաջարկի արժեքը և առաջարկել համապատասխան այլընտրանք։
3. Լրացուցիչ վաճառքները կախված էին աշխատակցի անձնական փորձից
Մինչև դասընթացը․
Յուրաքանչյուր մենեջեր գործում էր իր ձևով։
Դասընթացից հետո․
Թիմը կունենա հստակ տեխնիկաներ, սցենարներ և գործիքներ՝ համակարգված աշխատանքի համար։
4. Եկամուտը մեծացնելու համար անընդհատ նոր հաճախորդներ էին պետք
Դասընթացից հետո․
Բիզնեսը կսովորի ավելի շատ եկամուտ ստանալ արդեն ներգրավված յուրաքանչյուր հաճախորդից։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
Լրացուցիչ վաճառքների հոգեբանություն
Upsell — գնման արժեքի ավելացում
Cross-sell — լրացուցիչ վաճառքներ
Թաքնված կարիքների բացահայտում
Միջին չեկի ավելացման տեխնիկաներ
Առարկությունների հետ աշխատանք
Սպասարկումը՝ որպես վաճառքի գործիք
Ոչ վերբալ հաղորդակցություն
Լրացուցիչ վաճառքների սկրիպտներ և սցենարներ
ԻՍԿ ԵՐԵԿՈՅԱՆ…
Բարի գալուստ ihome.resorts
Դասընթացից հետո օրը չի ավարտվում։
Երեկոն անցկացնելու ենք ihome.resorts-ի ամառանոցում՝ լիարժեք լիցքաթափվելու, շփվելու և նոր կապեր ստեղծելու համար։
Ձեզ սպասվում են՝
- Լողավազան
- Ամառային բաց խոհանոց
- Networking-ի համար հարմարավետ միջավայր
- DJ և ամառային երաժշտություն
- Թեթև, ազատ և էներգետիկ երեկո
- «ՄԻՆԱՍ» նրբահամ գինու համտես
Երեկոյի ընթացքում նախատեսված է նաև «Մինաս» ընտիր գինիների հատուկ համտես՝ որպես երեկոյի լրացուցիչ փորձառություն։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ
STANDARD — 55 000 դրամ
Մասնակցությունը ներառում է՝
10:00–18:00 մասնակցություն
Ազատ նստատեղեր
Մասնակցի փաթեթ
Սուրճի ընդմիջում և սնունդ
Վկայական
Մասնակիցների Telegram չատ
Ձեր քեյսի քննարկում
Pool Party
VIP — 75 000 դրամ
Ներառում է STANDARD փաթեթի ամբողջ բովանդակությունը, ինչպես նաև՝
10:00–21:00 ամբողջ օրվա մասնակցություն
Ձեր քեյսի քննարկում
Pool Party
ՕԳՈՍՏՈՍԻ 14 | 10:00–21:00
ihome | Ձորաղբյուր
Մի օր, որտեղ վաճառքի նոր գործիքները հանդիպում են ամառային հանգստին, networking-ին և նոր ծանոթություններին։
Տեղերի քանակը սահմանափակ է։
Լուսինե Վարդանյան — Sarajyan Trainings կրթական նախագծի հիմնադիր և պրոդյուսեր։
2016 թվականից Sarajyan Trainings-ը Հայաստանում և արտերկրում իրականացնում է բիզնես-կրթական ծրագրեր՝ միավորելով ղեկավարների, ձեռնարկատերերի և փորձագետների։
9 տարվա ընթացքում նախագծերին մասնակցել է ավելի քան 5000 մասնակից։ Հարթակում հանդես են եկել Իգոր Մաննը, Ռադիսլավ Գանդապասը, Ալեքսանդր Ֆրիդմանը, Իգոր Ռիզովը, Վլադիսլավ Բերմուդան, Գրիգորի Ավետովը և այլ փորձագետներ։
Sarajyan Trainings-ը նաև ներկայացրել է Synergy Global Forum-ը, Tony Robbins-ին և Megacampus Summit Dubai-ը Հայաստանում, ինչպես նաև հանդիսանում է Synergy Business School Dubai-ի և Megacampus Summit Dubai-ի պաշտոնական գործընկերը։
Կազմակերպիչ՝ Sarajyan Trainings
