Կինո
Հնձան
Գավառական քաղաք: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Երկաթուղային կայարան, որտեղ յուրաքանչյուր գնացք բերում է կամ հույս, կամ կորուստ։ Խաղողի այգիներ, որոնք շարունակում են ապրել իրենց օրենքներով։
Փոքրիկ Վահեն ամեն օր դիմավորում է ռազմաճակատից եկող գնացքները՝ սպասելով հոր վերադարձին։ Ընտանիքն արդեն ստացել է մահվան լուրը, սակայն երեխայի համար մահը մնում է մեծահասակների աշխարհին պատկանող հասկացություն։
Մի օր հայրը իսկապես վերադառնում է՝ կարճ ժամանակով։ Շուտով նա կրկին մեկնում է ռազմաճակատ, և նրա մահվան երկրորդ ծանուցումը այլևս հույսի տեղ չի թողնում։
Սա մեծանալու պատմություն է, որտեղ սպասումը ավելի ուժեղ է դառնում, քան հիշողությունը, իսկ կորստի ընդունումը դառնում է կյանքի անշրջելիության հետ առաջին հանդիպումը։
Տևողություն` 77
