Ghibli. մենության 40 տարին
GHIBLI. մենության 40 տարին
Մաս 1: Միյաձակի
ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնի Բակ (Պապ թագավորի 26, նախկին՝ Ամիրյան)
«Գրեթե անխուսափելի էր, որ աշխարհի մեծագույն անիմատորը ճապոնացի է լինելու»,– ասել է լրագրող Մարգարեթ Թելբոթը Հայաո Միյաձակիի մասին։
2026-ին անվանի ռեժիսորն ու բոլորի կողմից սիրված կախարդական աշխարհների հեղինակը նշել է իր 85-ամյակը։ Միյաձակիի բոլոր երկրպագուներին հրավիրում ենք Վարպետի ստեղծագործությանը նվիրված զրույցի։
Արվեստի քննադատ Սոնա Արսենյանը կներկայացնի աշխարհի լավագույն անիմատորի պատմությունը: Կխոսենք՝ ինչու է Միյաձակին այդքա՜ն հրաշալի։ Ովքե՞ր և ինչե՞րն են ձևավորել իր անկրկնելի ոճը։ Ինչպիսի՞ն էր երիտասարդ Հայաոյի ստեղծագործական ուղին ու ինչպե՞ս է նա եկել այն թեմաներին, որոնք նորից ու նորից կրկնելու է իր ֆիլմերում՝ արդեն հասուն տարիքում։
Վերջում էլ կդիտենք Իսաո Տակահատայի «Մեծ ու փոքր պանդաները» (PANDA! GO PANDA!, 1972) անիմացիոն ֆիլմը, ուր Միյաձակին հանդես է եկել՝ որպես սցենարի և կերպարների հեղինակ։
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Կազմակերպիչ՝ ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն
