Հայոց գարնան ծեսը
Հայոց գարնան ծեսը
Ժամանակակից խորեոգրաֆիկ ներկայացում
Խորեորգրաֆիկ ներկայացման մեջ Հայաստանը ներկայանում է որպես հիշողության, լարումի և դիմադրության տարածք: Գարունն ամենևին հովվերգական պատկեր չէ, այլ բեկման ուժ և ազատության պահանջ:
Ինչպե՞ս կարող է համայնքը գոյատևել առանց հպատակվելու և վերածնվել՝ առանց իր անդամներից մեկին զոհաբերելու. բեմադրությունը զարգանում է այս հարցի պատասխանը փնտրելու շուրջ։
Երաժշտություն՝ Իգոր Ստրավինսկի, «Գարնան ծեսը»(Իգոր Ստրավինսկի, «Գարնան ծեսը», Հերբերտ ֆոն Կարայան, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ) Խորեոգրաֆիա՝ Լու-Անն Մերկյուրի և Ալեսիա Մարինո, Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիա Գեղարվեստական ղեկավար՝ Պասկալինա Նոել, Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիա Կատարողներ՝ ԵԹԿՊԻ ուսանողներ Մելինե Արշակյան, Մարգարիտա Բադոյան, Էլեն Ղազարյան, Տաթև Վիրաբյան
Բեմադրությունն իրականացվել է Փարիզի պարի ժամանակակից դպրոցի՝ ACTS-ի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի համագործակցության շրջանակում:
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ
Կազմակերպիչ՝ ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն
