Բլրեցի Եփփեն
Անսպասելի կատակերգություն | 16+
Բեմադրությունը` Նարինե Մալյան
Դերերում` Սամվել Թոփալյան, Վահագն Գասպարյան, Արման Մաթևոսյան, Քրիստինա Հովակիմյան, Հարութ բեգ Վանյան, Լևոն Մելոյան, Լևոն Ղազարյան, Ինգա Շահբազյան, Հայկ Սարգսյան
Բլրեցի Եփփեն 18րդ դարի դանիացի դրամատուրգ Լյուդվիգ Հոլբերգի կատակերգությունն է, որի հերոսը խեղճ, անգրագետ, հարբեցող ու կոտոշավոր Եփփեն է։ Կնոջ հրամանով Եփփեն գնում է քաղաք օճառ գնելու և ճանապարհին հարբում է։ Տեսնելով գետնին քնած Եփփեին` դուքսն իր շքախմբի հետ միասին որոշում են չարաճճի կատակ խաղալ Եփփեի գլխին, ինչն էլ անկանխատեսելի և ճակատագրական ընթացք է ստանում։ Սա դասական կատակերգություն է, որը սուր հումորով է ներկայացնում հասարակական կյանքի անհավասարությունն ու մարդկային թուլությունները։
Տոմսերի արժեքը՝ 3500, 4000 դր
Կազմակերպիչ՝ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
