Փոքրիկ Իշխանը | Փոքր թատրոն
ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ
«Բոլոր մեծահասակները սկզբում երեխաներ են եղել, բայց քչերն են այդ մասին հիշում»։
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
«Փոքրիկ իշխանը» միջոլորտային ներառական ներկայացում է՝ հիմնված գրող և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի աշխարհահռչակ ստեղծագործության վրա։ Մարդասիրական արժեքներով լի այս պատմությունը ավելի քան ութ տասնամյակ փոխանցվում է սերնդեսերունդ՝ պահպանելով իր արդիականությունն ու հուզական ուժը։
ԳԱԿ Փոքր թատրոնի «Փոքրիկ իշխանը» արվեստի տարբեր ձևերը միավորող ներառական ներկայացում է՝ ստեղծելով ընդհանուր բեմական տարածք, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստներն ու հանդիսատեսը կարող են միասին զգալ, ընկալել և վերապրել բոլոր ժամանակների համար կարևոր այս պատմությունը։
Անապատում վթարված օդաչուի հանդիպումը խորհրդավոր փոքրիկ տղայի հետ դառնում է զարմանալի ճանապարհորդության սկիզբ։ Փոքրիկ իշխանը լքել է իր մոլորակն ու սիրելի Վարդին և ճամփորդել տիեզերքով՝ ճանապարհին հանդիպելով տարբեր մոլորակների տարօրինակ բնակիչների՝ մեծահասակների, որոնց միջոցով բացահայտում է մարդկային հարաբերությունների, սիրո, պատասխանատվության, մենության և բարեկամության մասին կարևոր ճշմարտություններ։
Հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստների համատեղ ստեղծագործական խումբը հրավիրում է հանդիսատեսին դուրս գալ առօրյա ընկալումների սահմաններից, աշխարհին նայել ոչ միայն աչքերով, այլև սրտով, և նորից հանդիպել իրենց ներքին երեխային։
«Միայն սիրտն է սրատես. ամենակարևորն աչքով չես տեսնի»
Մատչելիություն
Ներկայացման մատչելիությունն ապահովվում է գեղարվեստական, տեխնիկական և տարածական լուծումների համադրությամբ՝ ստեղծելով լիարժեք ներառական թատերական միջավայր։ Ներդրված քառակողմ ձայնային համակարգը, կինետիկ ավազի վրա տեղադրված վիբրացիոն նստատեղերը ստեղծում են երաժշտությունը ոչ միայն լսելու, այլև մարմնով զգալու հնարավորություն։ Ենթագրերը ներդաշնակորեն միաձուլված են բեմական ձևավորմանը։
Կինետիկ ավազով տարածքի համար խորհուրդ է տրվում հարմարավետ հագուստ և կոշիկ։
Ներկայացումից առաջ նախատեսվում է շոշափելի հատուկ շրջայց մութ սենյակում՝ դերասանների ուղեկցությամբ։ Շրջայցի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա շոշափելով ծանոթանալու ներկայացման մեջ օգտագործվող բեմական առարկաներին և զգեստներին, ուսումնասիրելու դրանց ձևերը, գործվածքներն ու նյութերը։
Նորարարական և գեղարվեստական լուծումներով ու մոտեցումներով «Փոքրիկ իշխանը» ներկայացումը առաջարկում է հանդիսատեսին գունեղ, հուզական և ոգեշնչող ճանապարհորդություն։
Տևողություն՝ 1 ժամ
Ներկայացման լեզու՝ հայերեն
Ենթագրեր՝ անգլերեն
Տարիքային սահմանափակում՝ 14+
Ժամանում՝ 19:30–19:45
Տոմսերը արժեքը՝ 4000, 5000 դրամ
Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։
The Little Prince
“All grown-ups were once children... but only a few of them remember it.”
Antoine de Saint-Exupéry
“The Little Prince” is an interdisciplinary inclusive performance inspired by the world-renowned work of French writer and aviator Antoine de Saint-Exupéry. Filled with timeless human values, this beloved story has been passed down from generation to generation for more than eight decades, retaining its relevance and emotional power.
The Small Theatre of the National Centre for Aesthetics’ “The Little Prince” brings together different art forms to create an inclusive theatrical space where artists and audiences with and without disabilities can come together to experience, feel and relive this timeless story.
The encounter between a pilot stranded in the desert and a mysterious little boy marks the beginning of an extraordinary journey. The Little Prince has left his planet and his beloved Rose and travelled across the universe, meeting strange inhabitants of different planets along the way—grown-ups through whom he discovers profound truths about human relationships, love, responsibility, loneliness and friendship.
A creative ensemble of artists with and without disabilities invites the audience to step beyond the boundaries of everyday perception, to see the world not only with their eyes, but also with their hearts, and to reconnect with the child within.
"It is only in the heart that one can see rightly; what is essential is invisible to the eye."
ACCESS
The accessibility of the performance is ensured through a combination of artistic, technical and spatial solutions, creating a fully inclusive theatrical environment.
The four-channel sound system and the vibrating seats placed on kinetic sand allow the audience not only to hear the music, but also to experience it physically.
The subtitles are seamlessly integrated into the stage design.
Comfortable clothing and footwear are recommended for the kinetic sand area.
Before the performance, a special tactile tour in a dark room will be offered, guided by the actors. During the tour, the audience will have the opportunity to explore the stage objects and costumes used in the performance through touch, discovering their shapes, fabrics and materials.
Through innovative artistic solutions and approaches, “The Little Prince” offers audiences a colourful, emotional and inspiring journey.
Duration: 1 hour
Performance language: Armenian
Subtitles: English
Age restriction: 14+
Arrival: 19:30–19:45
Price: 4000, 5000 AMD.
The project is implemented with the support of the Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia and the French Institute in Armenia.
Կազմակերպիչ՝ «Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոն
