Հինգը երկուսում | Դասական երաժշտության մարաթոն
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6
«Հինգը երկուսում» | Նոյեմբերի 6․ Դասական երաժշտության մարաթոն | Արարատ, Վաղարշապատ, Աշտարակ
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականցվող «Հինգը երկուսում» նախագիծն իրենից ներկայացնում է դասական երաժշտության բացառիկ մարաթոն՝ 5 համերգ 2 օրում ձևաչափով, Հայաստանի 5 քաղաքում։
Նոյեմբերի 6-ին՝ մարաթոնի առաջին օրը, հրավիրում ենք ձեզ անմոռանալի երաժշտական ճամփորդության։ Սա ոչ թե սովորական համերգների շարք է, այլ տպավորիչ ավտոբուսային շրջագայություն։ Հանդիսատեսն ու երաժիշտները միասին՝ մեկ ավտոբուսով կլինեն երեք քաղաքում՝ Արարատում, Վաղարշապատում և Աշտարակում, որտեղ երաժիշտները հանդես կգան 3 տարբեր խորագրեր կրող համերգներով։
ՕՐԱԿԱՐԳԸ.
11:45–12:45 | Երևան | «Արևածագ»
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Համերգի ծրագրում՝
Օտտորինո Ռեսպիգի
5 պիես ջութակի և դաշնամուրի համար (17′)
• Ռոմանս
• Արևածագ
• Մադրիգալ
• Օրոր
• Հումորեսկ
Անտոնին Դվորժակ
• Հումորեսկ, երկ. 101, թիվ 7 (4′)
• Սլավոնական պար թիվ 2, երկ. 46 (6′)
Պյոտր Իլյիչ Չայկովսկի
• Մտորում (10′)
• Մեղեդի (4′)
• Վալս-սկերցո (7′)
15:00-16:00 | Ք. ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | «Նոր ժամանակներ»
Վաղարշապատի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց
Համերգի ծրագրում՝
Էդուարդ Բաղդասարյան
• Ռապսոդիա (10′)
Դմիտրի Շոստակովիչ
• 4 նախերգանք, երկ. 34 (5′)
Ալեքսանդր Սպենդիարյան
• Ռոմանս (4′)
• Օրոր (4′)
Արամ Խաչատրյան
• Օրոր (5′)
• Այշեի պարը (5′)
Բելա Բարտոկ
• Ռումինական ժողովրդական պարեր (6′)
18:00-19:00 | Ք. ԱՇՏԱՐԱԿ | «Ռոմանս» (Համերգը նվիրվում է Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին)
Աշտարակի Արտեմի Այվազյանի երաժշտական դպրոց
Ծրագրում՝
Կլարա Շուման
• 3 Ռոմանս, երկ. 22 (10′)
Ալեքսանդր Սպենդիարյան
• Ռոմանս (4′)
• Օրոր (4′)
• Մեղեդի (5′)
Ֆրից Կրայսլեր
• 3 հին վիեննական պարեր (10′)
Գաբրիել Ֆորե
• Ռոմանս (6′)
• Օրոր (4′)
Պյոտր Իլյիչ Չայկովսկի
• Վալս-սկերցո (7′)
ԿԱՏԱՐՈՂՆԵՐ՝
Անուշ Նիկողոսյան (ջութակ)
Սոնա Բարսեղյան (դաշնամուր)
Մեկնումը՝ Երևանից, ժամը 09:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 10.000 դրամ, որը ներառում է ուղևորափոխադրումը և մուտք օրվա 3 համերգին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 43 471 773
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7
«Հինգը երկուսում» | Նոյեմբերի 7․ Երաժշտական շրջագայություն Վանաձորում և Դիլիջանում
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Հինգը երկուսում» նախագիծն իրենից ներկայացնում է դասական երաժշտության բացառիկ մարաթոն՝ 5 համերգ 2 օրում ձևաչափով, Հայաստանի 5 քաղաքում։
Նոյեմբերի 7-ին՝ մարաթոնի եզրափակիչ՝ երկրորդ օրը, նախագիծը շարունակում է իր ուղին։ Սա ոչ թե սովորական համերգների շարք է, այլ տպավորիչ երաժշտական շրջագայություն։ Հանդիսատեսն ու երաժիշտները միասին՝ մեկ ավտոբուսով կլինեն Վանաձորում և Դիլիջանում, զուգորդված Live Painting ձևաչափով և Գուգարքի «Պենժամին Գումուշճեան» տնկարան այցելությամբ, որտեղ երաժիշտները հանդես կգան 2 տարբեր խորագրեր կրող համերգներով։
ՕՐՎԱ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԿԱՆԳԱՌՆԵՐԸ.
12:00-13:00 | ՎԱՆԱՁՈՐ | «Ծիրանի ծառ» (Կենդանի նկարչական կատարում՝ Live Painting)
Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ
Ծրագրում՝
Էդուարդ Բաղդասարյան
• Ռապսոդիա (10′)
Ալեքսանդր Սպենդիարյան
• Օրոր (4′)
• Ռոմանս (4′)
Կոմիտաս
• Ամպելա (3′)
• Օրոր (3′)
• Ծիրանի ծառ (3′)
• Կաքավիկ (3′)
Արամ Խաչատրյան
• Օրոր (5′)
• Այշեի պարը (5′)
13:15 | ԳՈՒԳԱՐՔ | Այցելություն «Պենժամին Գումուշճեան» տնկարան
17:00-18:15 | ԴԻԼԻՋԱՆ | «Գարնանային գալա» (Կենդանի նկարչական կատարում՝ Live Painting)
«Յու Դաբլյու Սի (UWC)» Դիլիջանի դպրոց
Ծրագրում՝
Լյուդվիգ վան Բեթհովեն
• Ջութակի սոնատ թիվ 5 «Գարնանային» (24′)
Օտտորինո Ռեսպիգի
• 5 պիես ջութակի և դաշնամուրի համար (17′)
Ֆրից Կրայսլեր
• 3 հին վիեննական պար (10′)
Բելա Բարտոկ
• Ռումինական ժողովրդական պարեր (6′)
ԿԱՏԱՐՈՂՆԵՐ՝
Անուշ Նիկողոսյան (ջութակ)
Սոնա Բարսեղյան (դաշնամուր)
Մեկնումը՝ Երևանից, ժամը 09:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 10.000 դրամ, որը ներառում է ուղևորափոխադրումը մուտք օրվա 2 համերգին և Գուգարքի «Պենժամին Գումուշճեան» տնկարան։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 43 471 773։
Կազմակերպիչ՝ Անուշ Նիկողոսյան ԱՁ
