"Խաղը"
Բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է Արքայի և գեղեցկուհի պարուհու մասին:
Պալատում օդի մեջ կախված է ծանր, մռայլ մթնոլորտ, վերահաս վտանգի զգացողություն: Երիտասարդ արքան փորձում է չկորցնել հավասարակշռությունը:
Թագուհին, ցանկանալով թեթևացնել նրա վիճակը և թոթափել լարումը՝ պալատ է հրավիրում դերասանների:
Նրանք սկսում են բազմազան գայթակղություններով վտանգավոր մի խաղ Կյանքի և Մահվան մասին, որի մեջ ներքաշում են արքայական զույգին:
Արքայական Սիրամարգը շարունակ փորձում է իր գործողություններով զգուշացնել նրանց խաղի վտանգավորության մասին:
Կախարդական խաղով տարված՝ թագուհին վերածվում է Սիրամարգի և բացահայտում արևելյան Էսկորիալի գաղտնիքը:
Ռեժ.՝ Ժիրայր Դադասյան
Տոմսերի արժեքը՝ 1500 - 3000 ՀՀ դրամ
Կազմակերպիչ՝ "Երևանի մնջախաղի պետական թատրոն" ՊՈԱԿ
