Սանտայի գործարանը
ՍԱՆՏԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Ի՞նչ է տեղի ունենում, երբ ծնվում է նոր էլֆ, բայց չի ցանկանում հետևել գործարանի հին
կանոնին:
Սանտայի կախարդական գործարանում ամեն ինչ պատրաստ է Ամանորին, սակայն փոքրիկ,
չարաճճի էլֆը փնտրում է իր իսկական կոչումը: Փորձելով ուժերը տարբեր
տաղավարներում՝ նա պատահաբար վտանգի տակ է դնում ամենասպասված տոնը:
Արդյո՞ք նրան կհաջողվի իր բնատուր տաղանդի շնորհիվ փրկել Ամանորը և իրականացնել
իր ամենամեծ երազանքը:
Սա ջերմ, ուսուցանող և կախարդական մի պատմություն է այն մասին, թե որքան կարևոր է
գտնել սեփական սիրելի գործն ու հավատալ սեփական ուժերին:
Ներկայացման վերջում փոքրիկներին կողջունի ամենաիսկական Սանտան, իսկ հանդիպումը
կամփոփվի համեղ հյուրասիրությամբ։
Ներկայացումը նախատեսված է 2+ տարիքային խմբի համար։
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ /մուտքը տոմսով է նաև ծնողների համար/։
Տևողությունը՝ 35 րոպե :
Հասցե՝ ԲԵԲՈՒԿ ՇԱՐԺԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ / ԱԲՈՎՅԱՆ 41/4 /
Կաազմակերպիչ՝ Bebook շարժական թատրոն
