Ամանորի գաղտնիքը
«Ամանորի գաղտնիքը»
Ամանորյա ինտերակտիվ հեքիաթ-ներկայացում երեխաների համար
Ներկայացման մասին
Ի՞նչ կլինի, եթե մի օր սովորական Ձնեմարդուկը կենդանանա, իսկ Նոր տարվա ամենասպասված հրաշքը՝ կախարդական ձյունը, այդպես էլ չգա։
Երկու երեխաների և մի զվարճալի, մոռացկոտ Ձնեմարդուկի հանդիպումից սկսվում է անսպասելի ամանորյա արկածը։ Հերոսները փորձում են ստեղծել իսկական տոն՝ զարդարում են տոնածառը, վառում լույսերը, բերում նվերները, երգում ու պարում։ Բայց կախարդական ձյունը չի գալիս։
Երբ երեխաներից մեկը հայտարարում է, որ հրաշքներ գոյություն չունեն, տոնածառի լույսերը մարում են, իսկ Ձնեմարդուկը սկսում է հալվել։ Հերոսները պետք է հասկանան, թե ինչպես վերադարձնել անհետացող կախարդանքը։
Եվ հենց այդ ժամանակ նրանք բացահայտում են ամենակարևոր գաղտնիքը. իսկական հրաշքը ծնվում է բարությունից, իսկ ամենագեղեցիկ ցանկությունն այն է, որը միայն քեզ համար չէ։
Ներկայացման հիմնական գաղափարը
«Հրաշքները երբեմն մեր օգնության կարիքն ունեն»։
Սա պատմություն է ընկերության, հոգատարության, հրաշքին հավատալու և բարությունը միմյանց փոխանցելու ուժի մասին։ Ներկայացումը երեխաներին ոչ միայն հրավիրում է հավատալ հրաշքներին, այլև զգալ, որ իրենք կարող են դառնալ այդ հրաշքի ստեղծողները։
«Այս Նոր տարուն հրաշքը ստեղծելու ենք միասին»։
Սկսած 2 տարեկանից յուրաքանչյուր հանդիսատես պետք է ունենա տոմս :
Տոմսերի արժեքը՝ 2000դրամ
Ներկայացման կազմակերպիչ՝ Հ. Թումանյանի Անվան Ազգային Տիկնիկային Թատրոն ՊՈԱԿ
