«Մարդուկ-Ջարդուկը»՝ սիմֆոնիկ հեքիաթ | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
«Մարդուկ-Ջարդուկը»՝ սիմֆոնիկ հեքիաթ | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Այս Ամանորին Չայկովսկու հեքիաթներից մեկը կկենդանանա նոր ձևաչափով։
Դեկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հանդես կգան Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» համերգ-ներկայացմամբ։
Բեմում Սիմֆոնիկ նվագախումբը կդառնա պատմության մի մասը։ Չայկովսկու երաժշտության շուրջ կմիավորվեն թատրոնը, բալետն ու ժամանակակից պարը, լուսային և տեսողական հետաքրքիր լուծումներն էլ հանդիսատեսին կտանեն ամանորյա երազային աշխարհ։
Երաժշտության հետ շարժման մեջ կդրվի մի ամբողջ հեքիաթ՝ դուրս գալով սովորական համերգի սահմաններից ու ենթարկվելով մանկական երևակայության համարձակ տրամաբանությանը։
Պարգևե՛ք Ձեզ և Ձեր երեխաներին ամանորյա հրաշքի զգացողություն՝ կենդանի սիմֆոնիկ հնչողությամբ, թատրոնի և պարի գեղեցիկ համադրությամբ։
Ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան
Խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան
Հագուստների նկարիչ և իրականացնող՝ Արայիկ Գաբաջյան
Անիմացիա՝ Վահան Հովհաննիսյան
Դեկտեմբերի 27, 28, 29 և 30 | 19:00
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4,000 - 10,000 դրամ
ENG
The Nutcracker: A Symphonic Fairy Tale | Armenian State Symphony Orchestra
This New Year, one of Tchaikovsky’s fairy-tale works will come to life in a new format.
On December 27, 28, 29, and 30, the Armenian State Symphony Orchestra and the Gabriel Sundukyan National Academic Theatre will bring Pyotr Tchaikovsky’s The Nutcracker to the stage as a concert-performance, supported by the Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia.
The Symphony Orchestra will become part of the story itself. Theatre, ballet and contemporary dance will unfold around Tchaikovsky’s music, while imaginative lighting and visual design will transport the audience into a dreamlike festive world.
Set in motion by the music, an entire fairy tale will come to life, moving beyond the boundaries of a traditional concert and following the bold logic of a child’s imagination.
Give yourself and your children the feeling of New Year magic through a captivating blend of live symphonic music, theatre and dance!
Director: Naire Stepanyan
Choreographer: Hovhannes Sargsyan
Costume Designer and Production: Arayik Gabajyan
Animation: Vahan Hovhannisyan
December 27, 28, 29 and 30 | 7 PM
Gabriel Sundukyan National Academic Theatre
Ticket price: 4,000 – 10,000 AMD
