Ցուցահանդես
Ցուցահանդես. «Գույնը Տարածության Մեջ» / Exhibition "Color in space"
Էօնը հրավիրում է բոլորին Արթուր Հարությունյանի «Գույնը Տարածության Մեջ» անհատական ցուցահանդեսի բացմանը:
Թե ֆիգուրատիվ և թե աբստրակտ ոճերում, նկարիչը շարունակում է գլխավոր դերը հատկացնել գույնին` դրանով իսկ ստեղծելով իր նախագիծը: Արթուրի գունապնակը վառ է և տաք, իսկ նրա մեծադիր աշխատանքների մեջ, ասես, զետեղված են արարման զանազան գործընթացները: Տեղին է մեջ բերել Պաուլ Կլեեի դիտարկումը, ըստ որի գույնը մի տարածք է, որտեղ մեր ուղեղը հանդիպում է տիեզերքին: