Beyond Sochi by Thomas Dworzak
Թոմաս Դվորժակի Beyond Sochi գրքի շնորհանդեսը և ստորագրությունը Երևանում:
Ապրելով Թբիլիսիում և 20 տարի լուսանկարելով Կովկասը և Կովկասից դուրս՝ «Մագնումի» լուսանկարիչ Թոմաս Դվորժակը վերջին երկու տարիների ընթացքում մի շարք ճանապարհորդություններ է կատարել հյուսիսկովկասյան սահմանի երկայնքով` Սոչիի և Աբխազիայի տարածքում: National Geographic հրատարակչության հանձնարարությամբ 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերի նախաշեմին ձեռնամուխ է լինում տարածաշրջանի ավելի ամբողջական պատկերը ներկայացնելուն: Հիմնական թեմաներն էին` մոռացված չերքեզներ, կազակների վերածնունդ, Պուտին, օլիմպիական կառույցների շինարարություն, իսլամիստների Կաբարդինո-Բալկարիայի ապստամբությունը, Աբխազիայի գրավումը: Նկարների այս հավաքածուն կարելի է համարել նրա ճամփորդությունների օրագիրը, նոթատետրը, բացի մի քանի նկարներից, որոնք հայտնվել են ամսագրում: National Geographic-ի հանձնարարությամբ որոշ նկարներ արվել են iphone-ով և պոլարոիդով: Բոլոր լուսանկարները Փարիզի Seriti հրատարակչությունը հրատարակել է 1000 օրինակ սահմանափակ տպաքանակով և ebook-ի խմբագրությամբ:
Թոմաս Դվորժակի Beyond Sochi գրքի շնորհանդեսը Երևանում կլինի մայիսի 18-ին` ժամը 17:00-ին, The Club-ում (Աբովյան 40): Դուք կկարողանաք ձեռք բերել Թոմաս Դվորժակի Beyond Sochi գիրքը 20,000 դրամ արժեքով:
Գրքի շնորհանդեսներն արդեն իսկ անցկացվել են Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում և Թբիլիսիում: