Лю-Бёф / Լյու Բոֆֆ
Բեմադրիչ`
Նարինե Գրիգորյան
Նկարիչ՝
Դավիթ Մինասյան
Զգեստների նկարիչ՝
Թամարա Բարոյան
Դերերում՝
Անի Ղազարյան,
Սերգեյ Թովմասյան,
Գագիկ Մադոյան,
Արման Նավասարդյան,
Նարեկ Բաղդասարյան
Դ. Խարմս
«Լյու- Բոֆ» (Ներկայացումը ռուսերեն լեզվով է)
(կատակերգություն` մեկ գործողությամբ, տևողությունը՝ 1ժ 15 ր)
«Լյու-Բոֆ» ներկայացման հիմքում Դ. Խարմսի (ի դեպ, ռուս գրողներից առավել արտասովորը) ստեղծագործություններն են: Թեև նրա գրական ժառանգությամբ ավարտվում է ռուս դասական ավանգարդը, սակայն այն հրատապ է մինչ օրս: Խարմսի աշխարհընկալումը, որ երբեմն հասնում է աբսուրդի, առավելագույնս փոխանցում է արդի դարաշրջանի ոգին: Տարբեր մարդկանց ճակատագրեր` ժամանակի տարբեր հատվածներում՝ շփոթված մարդկանց, որոնց Հրաշքներ են սպասվում, միայնակ մարդկանց, որ ապրում են կողք-կողքի և չեն կասկածում իրենց միջև առկա հարաբերություններին. միայնակ մոլորակների նման, որոնք ենթակա են ձգողականության ուժերին, նրանք կամ ձգում են միմյանց, կամ վանում՝ չնկատելով, որ ենթարկվում են Տիեզերքի համընդհանուր Օրենքին՝ Սիրո Օրենքին:
Տոմսերի արժեքը` 1500, 2000, 2500 դրամ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: