Հեծանվավազք
«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը 2014 թվականի հուլիսի 5-ին կանցկացնեն հեծանվավազքի մրցույթ: Մրցույթը նվիրված է Սահմանադրության օրվան: Նախագծի հիմնական նպատակն է` առողջ ապրելակերպ, թիմային շփում, հաղթելու և առաջ գնալու պատրաստակամություն: Նախագիծը իր բնույթով հետաքրքիր է և նպատակաուղղված է մարդկանց կտրելու իրենց առօրյա գործերից` հնարավորություն տալով ներկայացնելու իրենց սպորտային ունակությունները` քաղաքին հաղորդելով առողջ սպորտային մթնոլորտ:
Հեծանվավազքին կարող են մասնակցել փաստաբաններ, իրավաբաններ, գործարարներ, նախարարության և դեսպանատան աշխատակիցներ: Առաջին երեք տեղերը զբաղեցրած անձիք կշահեն մրցանակներ: Մնացած բոլոր մասնակիցներին կտրվեն խրախուսական մրցանակներ: Ծրագրի առանցքային և կարևորագույն իրադարձությունը կազմակերպված տոնական քայլերթն է: Հեծանվավազքը սկիզբ է առնելու Ազատության հրապարակից և անցնելու է Սայաթ-Նովա փողոցով, Ֆրանսիական հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով մուտք է գործելու կրկին Ազատության հրապարակ: