Համերգ
Լիլիթ Պիպոյանի բարեգործական համերգը հանուն անտուն կենդանիների
Հուլիսի 15-ին` ժամը 19:00, սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու Լիլիթ Պիպոյանի բարեգործական համերգին, որից ստացված ամբողջ գումարը կծախսվի Դինգո Թիմի խնամքի տակ գտնվող հիվանդ կենդանիների բուժման համար:
Տոմսի արժեքը` 2000 դրամ: Տեղերը սահմանափակ են, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս տոմսերը պատվիրել նախապես: Սեղանների շուրջ նստելու համար նույնպես պետք է տոմսերը պատվիրել նախապես:
Համատեղեք հաճելին ձեզ համար, օգտակարը` կենդանիների: