Ոսկե Ծիրան: Սիրիր ինձ
Սաշան գրավիչ ուկրաինուհի է, որը վճռում է վերջ տալ իր երկարատև կապին մոսկվացի ամուսնացած սիրեկանի հետ: Վախենալով մենակ մնալ՝ նա մի օտատերկրացու է բերում տուն՝ հղիանալու և այլևս երբեք չհանդիպելու մտադրությամբ Ջեմալը թուրք երիտասարդ է, որին ընտանիքը նշանել է նրան անծանոթ աղջկա հետ: Թեև Ջեմալն իսկապես սիրելու ձգտում ունի, բայց ելք չկա, պիտի ենթարկվի ավանդույթին: Ձմռան կեսին Ուկրաինայում հանդիպելով Սաշային՝ Ջեմալն անսպասելիորեն դառնում է այն տղամարդը, որը Սաշային ստիպում է առաջին անգամ իրեն կին զգալ և ոչ թե մի երեկոյի աղջիկ, որը կոչված է բավարարելու տղամարդկանց սեռական պահանջները: Չնայած լեզվական խոչընդոտին, նրանց միջև, իրոք, կայծ է բռնկվում: Բայց այս խորունկ հուզական խռովքից հետո անգամ Սաշան երկընտրանքի մեջ է. սովորել սիրե՞լ, թե՞ շարունակել փախուստն ինքն իրենից անվերջանալի սեքս մարաթոնում: Իսկական սերը հնարավո՞ր է:
Տևողությունը` 90 րոպե
Լեզուն` ուկրաիներեն, թուրքերեն, ռուսերեն, անգլերեն ենթագրերով