Ոսկե Ծիրան: Ազատության կանչը
Ինչպե՞ս կարող է ռոք երաժշտությունը փոխել քաղաքական համակարգը: Ի վիճակի՞ է ռոքը վերածնել անձնական ազատությունը ամբողջատիրական երկրում: Ինչպե՞ս է գրաքննությունն ազդում ռոքի խոսքերի և հնչողության որակի վրա: 80-ականների եվրոպական մշակույթի ֆենոմենի ներգործության տակ Լեհաստանի ալտերնատիվ ռոք երաժշտությունը դուրս է պրծնում վերահսկողությունից և պոռթկում սոցիալիստական ճամբարում աննախադեպ թափով: Ռոքը ստեղծում է սեփական անկախ աշխարհը, որտեղ իշխանություններն ու գրաքննությունը անզոր են: Երաժշտությունն իրեն հանդիպադրում է բոլոր հիմնական հոսանքներին՝ կոմունիստական կուսակցությանը, կաթոլիկ եկեղեցուն և ավագ սերդնին: Լեհական ծագումով բրիտանացի լրագրող Քրիս Սալևիչի մատուցմամբ ֆիլմը ներկայացնում է այս հիշարժան ժամանակաշրջանը Լեհաստանում:
Տևողությունը` 78 րոպե
Լեզուն` լեհերեն, անգլերեն և հայերեն ենթագրերով