Կինո
Ոսկե Ծիրան: Փուշը
Թշնամու դիրքերից արձակած փամփուշտը մահացու կերպով վիրավորում է զինվորին, որը խաղաղ պայմաններում ճանաչված գրող էր: Ընդամենը տասնհինգ րոպե է բաժանում նրա երկնային կյանքը երկրայինից: Այդ տասնհինգ րոպենների ընթացքում նրա հետևից գալիս են հրեշտակ-այլմոլորակայինները, որոնք ամեն կերպ փորձում են խորհուրդներ տալ, օգնություն ցուցաբերել: Նրա հետզհետե խամրող գիտակցության մեջ միմյանց են հաջորդում անցյալի, ներկայի և ապագայի տարօրինակ տեսիլքները, և տասնհինգ րոպե անց Փուշը (այդպես են անվանում հերոսին) մեռնում է կրակոցից: