Ոսկե Ծիրան: Աֆղանական աստղ
30 տարվա պատերազմից և թալիբների իշխանությունից հետո փոփ մշակույթը վերադարձել է Աֆղանստան: Միլիոնավոր մարդիկ դիտում են «Աֆղանական աստղը»՝ «Ամերիկյան կուռքի» ոճով մի հեռուստասերիալ, որտեղ ամբողջ երկրից եկած մարդիկ մրցում են առձեռն գումարի և ռեկորդային գործարքի համար: 2 հազար հոգի են մասնակցում մրցույթին, ներառյալ երեք խիզախ կին: Հանդիսատեսները բջջայիին հեռախոսներով քվեարկում են սիրելի երգիչների օգտին, և շատերի համար սա առաջին հանդիպումն է ժողովրդավարության հետ: Այս պատեհ և ոգեշունչ ֆիլմը հետևում է նոր կյանքի հետամուտ երեք մասնակիցների հուզիչ պատմություններին: Նրանց ուղիները, սակայն, ահավոր շրջադարձ են ընդունում, երբ երիտասարդ կանանցից մեկը պարում է բեմին՝ սպառնալիքի տակ դնելով ոչ միայն իր անվտանգությանը, այլև շոուի հետագա գոյությանը: Աֆղանստանում երգելու համար վտանգում ես կյանքդ: