Կինո
Ոսկե Ծիրան: Արտաժամ
Ստամբուլ, մեր օրերը: Քաղաքը մի մեծ մեքենա է, որտեղ լսում ենք կին և տղամարդ երիտասարդ աշխատավորների ձայները: Մի քուրդ աղջիկ ըմբոստանում է ընտանեկան ավանդույթի դեմ: Վերացած գերդաստանի վերջին երիտասարդ անդամը հիշում է անցյալը: Փոքրահասակ աշխատողը դառնում է ընտանիքի գլուխը: Մի երիտասարդ իրեն վաճառում է Կապույտ մզկիթի առաջ: Ամբողջությամբ նկարահանվելով 8մմ ժապավենի վրա` կիսավավերագրական ոճի այս ֆիլմը ներկայացնում է և՛ տնտեսապես, և՛ մշակութային առումով ծայրահեղ վիճակում հայտնված մահմեդական աշխատավոր դասի հուսալքությունն ու հույսը: