Կինո
Ոսկե Ծիրան: Անգլերենի ուսուցիչը
Երիտասարդ, արկածասեր «անգլերենի ուսուցիչը» նշանակվում է «լեզվական հեղափոխություն» անելու վրացական հեռավոր գյուղում: Ըստ էության, նոր արկածների հետամուտ ուսուցիչը հայտնվում է երկրում տեղի ունեցող մեծ քաղաքական փոփոխության սահմանին: Խորհրդային ժառանգությունից ազատվելու և արևմտյան աշխարհի հետ կապերն ամրապնդելու համար կառավարությունը Վրաստանը անգլիախոսներով «գրավելու» ծրագիր է նախաձեռնում: Ոգևորված ճանապարհորդը տրամադրված է իր նպաստը բերելու փոքր խորհրդային երկրում կատարվելիք «արմատական փոփոխություններին»: Բայց երբ ոգևորության առաջին ալիքն անցնում է, նա բախվում է մռայլ իրականությանը... Ոչ հեղաշրջիչ փոփոխության նշան կա, ոչ էլ փոխվելու ցանկություն: Գյուղացիները կանգնած են բոլորովին այլ խնդիրների առաջ: