Կինո
Ոսկե Ծիրան: Գույներ
19-ամյա Անան ծնվել է մոլդովական գյուղում: Չնայած նկարչության հետ կապված երազանքներին, նա, ծնողների ազդեցությամբ, ընտրում է համալսարանում բիզնեսի կառավարում ուսանելը: Հագեցած ուսանողական կյանքին զուգընթաց Անան իր առաջին սերն է ապրում Անդրեյի հետ, սեր, որ սկիզբ է առել համացանցում: Ծաղիկներ, զբոսանքներ մայրամուտին, ռոմանտիկ ընթրիքներ, և Անան տեղափոխվում է Անդրեյի մոտ: Կյանքն Անդրեյի հետ այնքան բուռն է, որ Անան թողնում է ագլերենի պարապունքները, ապա պարը և շուտով սկսում է ավելի ու ավելի հաճախ բացակայել համալսարանի դասերից: Ամեն ինչ թվում է անէական, քանի որ նա իր սերն ունի, և դա բավական է: Բավական է Անայի համար, բայց ոչ Անդրեյի: