Կինո
Ոսկե Ծիրան: Տանը
Երկար տարիներ Նադյան տնային ծառայող է աշխատել բարձր խավին պատկանող հույն ամուսինների և նրանց դստեր ընտանիքում: Նադյային վերաբերվում են որպես ընտանիքի անդամի: Երբ նրան ծանր հիվանդություն են ախտորոշում, իսկ տանտերը տնտեսական ճգնաժամի պատճառով ֆինանսական դժվարությունների է բախվում, Նադյան կորցնում է աշխատանքը: Բայց արտաքուստ նա ցույց չի տալիս, թե ինչպես են այս երկու ցավագին իրադարձություններն ազդում իր վրա: