Կինո
Ոսկե Ծիրան: Նամակ մորը
Յուրաքանչյուր երկիր հարուստ է իր մարդկային ռեսուրսով, միևնույն ժամանակ մարդու բարոյական չափանիշները՝ սերը դեպի հայրենիքը, նվիրվածությունը, հավատարմությունը, պարկեշտությունը համարվում են երկրի հարստությունը։ Իսկ ինչպե՞ս է երկիրը վերաբերվում մարդկանց, ինչպե՞ս է երկիրն ունենում սեփական պատմության զգացումը։
Ամեն մարդու կյանք յուրօրինակորեն անկրկնելի է, և ցանկացած մարդ ունի իր հաշվետվության կետը։ Մայրը այն արժեքն է, որի առաջ մենք ակամա հաշվետու ենք։ Նա միշտ էլ հանգիստ, անդորրավետ հանգրվան է։ Եսենինի «Նամակ մորը» ստեղծագործությունը մի յուրատեսակ ապաշխարհում է, որը և դարձել է ֆիլմի հենքը: