Կինո
Ոսկե Ծիրան: Ցեղասպանության որբերը
Զգացմունքային տեսողական ճամփորդություն է նախկինում չցուցադրված տեսանյութերի և այն որբերի հուշերի միջով, որոնք ապրել են անցյալ դարի առաջին, լիովին վավերագրված և սակավ ճանաչված՝ 1915-ի Հայոց ցեղասպանությունը: Ֆիլմը հետևում է Մորիս Միսակ Քելեչյանին, որի հետազոտությունից ի հայտ է գալիս Լիբանանում՝ Բեյրութի մոտ, այժմյան Անթուրա քոլեջի տեղում գոյություն ունեցած հայկական որբանոցը, որտեղ հազար հայ որբեր են ապրել և Առաջին աշխարhամարտի ժամանակ բռնի կրոնափոխվել ու «թրքացվել»: Իր լրումն այդ տեղանքի՝ ֆիլմը երևան է հանում բազմաքանակ այլ որբանոցներ, ուր ապաստան են գտել հայ որբերը, որոնք ճաշակել են պատերազմի սարսափները, ծնողների կորուստը և բաժանվելով հարազատներից՝ տարբեր երկրներ փոխադրվել: