Կինո
Ոսկե Ծիրան: Ստվեր
Պատմությունը գիշերային ժամերին հայտարարություններ փակցնողի մասին է, որը հին շինության պատին հանդիպում է ստվերի և տարված այդ ստվերով՝ ամեն գիշեր գալիս նրան այցի։ Հաջորդ գիշերներին ստվերները շատանում են և հերոսի համար օպերային դերերգ կատարում։ Ստվերների կյանքով հափշտակված հերոսը որոշում է նրանց մոտ տեղափոխվել, բայց դա հաջողվում է միայն երազում։ Կատաղած տղան ծակում է պատը, ստվերներն անհետանում են։ Ֆիլմի վերջում միայնակ տղան իր հեծանվով գնում է դեպի քաղաք, որտեղ արդեն ստվերներ չեն երևում։