Կինո
Ոսկե Ծիրան: Հայաստանի վերջին լարախաղացը
78-ամյա Ժորան և 77-ամյա Կնյազը ժամանակին Հայաստանի ամենահայտնի լարախաղացներն են եղել: Այսօր նրանք միակ վարպետներն են, որոնք կարող են կենդանի պահել այդ արվեստը: Ամբողջ կյանքում հակառակորդներ լինելով` այս երկուսն այժմ նույն հույսն են փայփայում, թե միակ լարախաղաց աշակերտը կշարունակի իրենց գործը: 17-ամյա որբ Հովսեփը, որին որդեգրել է Ժորան, պետք է որոշի` լինե՞լ վերջին լարախաղացը մի հասարակության մեջ, որը լքել է թե՛ իրեն և թե՛ լարախաղացության արվեստը: Եվ հիմա՝ իր ուսուցիչ Ժորայի մահից հետո, Հովսեփը կանգնած է ավելի դժվար ընտրության առաջ: