Կինո
Ոսկե Ծիրան: Ցեղը
Խուլ ու համր Սերգեյն ընդունվում է մասնագիտացված գիշերօթիկ դպրոց: Այս նոր վայրում նա պետք է իր տեղը գտնի հանցագործությանն ու մարմնավաճառությանը առնչվող դպրոցական ցանցի պաշտոնակարգության՝ ցեղի մեջ: Մասնակցելով մի քանի գողության՝ նա մղվում է վեր՝ դեպի կազմակերպությունը: Ապա հանդիպում է շեֆի հարճերից մեկին՝ Աննային, և ակամայից խախտում ցեղի բոլոր չգրված կանոնները: