Ոսկե Ծիրան: Սև ածուխ, բարակ սառույց
Հյուսիսային Չինաստան, 1999 թվական: Մի քանի դիակի սահմռկելի բացահայտում փոքր քաղաքում: Ենթադրյալ մարդասպաններին բռնելու փորձի արյունոտ միջադեպում երկու ոստիկանական սպա զոհվում են, մեկը՝ ծանր վիրավորվում: Ողջ մնացած սպա Չժան Ցզիլին հեռացվում է ծառայությունից. նա աշխատանքի է անցնում գործարանում՝ որպես պահապան: Հինգ տարի անց խորհրդավոր սպանությունների այլ շարք է սկսվում: Նախկին գործընկերոջ օգնությամբ Չժանը որոշում է ինքնուրույն բացահայտել մարդասպանին: Պարզում է, որ բոլոր զոհերը կապ են ունեցել Վու Չժիչժենի ՝ քիմմաքրման կետում աշխատող երիտասարդ կնոջ հետ: Հաճախորդ ձևանալով՝ Չժանը սկսում է հետևել նրան և հասկանում, որ սիրահարվել է ծածկամիտ Վու Չժիչժենին: Ձմեռային մի ցուրտ օր նա սարսափելի հայտնագործություն է անում: Կյանքը վտանգի տակ դրած Չժանը պարզում է. միշտ չէ, որ հնարավոր է մեղքը զանազանել անմեղությունից: