Կինո
Ոսկե Ծիրան: Քայլողները
Թուրքական օդուժի մարտական ինքնաթիռները 2011-ի դեկտեմբերի 28-ին ռմբակոծեցին Թուրքիայի Ռոբոսքի գյուղի մերձակա տարածքը, և 34 մարդ զոհվեց: 2012-ի սեպտեմբերի 1-ին զինծառայությունից հրաժարված Հալիլ Սավդան սկսեց Ռոբոսքիից քայլել դեպի Անկարա՝ հանուն խաղաղության և արդարության: Թեև քայլերթը նրա սեփական որոշումն էր, տասնյակ մարդիկ միացան նրան Անկարայի ճանապարհին և ստեղծեցին քաղաքացիական շարժում: Ճանապարհը դարձավ միասին լինելու, անհատականություն դառնալու և միավորվելու տարածություն՝ տարբեր միջավայրերից սերելու հանգամանքից անկախ: Ֆիլմն այս 1 300 կմ քայլքի, ճանապարհին գտնվելու և հենց ճանապարհի մասին է: