Կինո
Ոսկե Ծիրան: Ջեքը
Ջեքը վազում է: Նրա արած ամեն մի բան նպատակաուղղված է, նրա ձիգ, փոքր մարմնի յուրաքանչյուր մկան կենտրոնացած է այդ բանն ի կատար ածելու վրա: Ժամանակին վեր կենալ: Զբոսնել կրտսեր եղբոր՝ Մանուելի հետ: Դպրոց գնալ: Ճաշ պատրաստել: Չափից ավելին է երեխայի համար: Բայց միայնակ մոր՝ անուշիկ, աղջկավարի և գործերից բացարձակապես գլուխ չհանող Զաննայի հետ Ջեքը պահում է տունը և բավական լավ: Այսպես շարունակվում է, մինչև որ մի պատահար բաժանում է նրանց փոքրիկ ընտանիքը: Երբ սկսվում է արձակուրդը, Զաննան չի դիմավորում նրան, իսկ բախումը մի տղայի հետ հանգեցնում է ողբերգական հետևանքի , և Ջեքը փախչում է: Ոտքով: Անծայրածիր Բեռլինով մեկ: Զաննայի մոտ, որը ոչ մի տեղ չկա: