Կինո
Ոսկե Ծիրան: Խաչքար. Կենաց ծառ
Ֆիլմը նվիրված է ավանդույթների, մշակույթի և հավատքի պահպանման անհրաժեշտությանը: Ընդգծում է անհատականության և ինքնատիպության արժեքը՝ հակադրելով անդեմ գլոբալացմանը, որ հետզհետե ներխուժում է մարդկանց անձնական կյանք: Ֆիլմում կարևորվում է նախների հավատքի, բարոյական և ազգային արժեքների պահպանման կարևորությունը, արժեքներ, որոնց շնորհիվ էլ պահվում է թե՛ անհատի, և թե՛ մարդկային քաղաքակրթության կյանքի նուրբ հավասարակշռությունը: