Կինո
Ոսկե Ծիրան: Ճապոնական շունը
Ի՞նչ է պետք միայնակ կյանքը փոխելու համար: Ռումինական գյուղակի հեղեղման պատճառով կնոջը կորցրած ծերունին և Ճապոնիայում ապրող նրա որդին քսան տարի անց կրկին հանդիպում են: Սպասելիքները մեծ են, և այս կարճ հանդիպման ընթացքում նրանք փորձում են հաղթահարել իրենց միջև առաջացած հեռավորությունը: Երբ գալիս է որդու և նրա ընտանիքը մեկնելու պահը, ծերունուն մի ճապոնական ռոբոտ շուն են նվիրում՝ որպես հիշատակ հանդիպումից, մի շուն, որը կփոխի նրա ամբողջ կյանքը: