Կինո
Ոսկե Ծիրան: Նախաճաշից առաջ
Մոնոդրամա երիտասարդ դժբախտ ամուսնական զույգի մասին: Տիկին Ռոուլանդը խուսում է իր ամուսին Ալֆրեդի հետ, սակայն նա երբեք չի պատասխանում: Հերոսի կողմից սիրո, ուշադրության և հարգանքի բացակայությունը քանդում են հերոսուհու՝ գեղեցիկ ընտանիքի մասին երազանքը: Բացարձակ միայնությունը տիկին Ռոուլանդին դարձնում է ամուսնու հանդեպ աներևակայելի դաժան և անհոգի: Վերջինս կյանքից ձանձրացել է: Կինը նույնպես: Ո՞վ կանի առաջին քայլը և կփոխի ամեն բան. հուսահատ տիկին Ռոուլանդը, թե լռակյաց Ալֆրեդը: Ֆիլմը հիմնված է Յուջին Օ'Նեյլի վաղ շրջանի մեկ գործողությունով «Նախաճաշից առաջ» պիեսի վրա (1916):