Կինո
Ոսկե Ծիրան: Բեմահարթակ
Ֆենյանում՝ Շանսի նահանգում նկարահանված այս ֆիլմը ներկայացնում է մի սիրողական թատերախմբի, որի ճակատագիրն արտացոլում է Չինաստանի ամբողջ բնակչության պատկերը սոցիալ-տնտեսական փոփոխությունների բովում: Ֆիլմը սկսվում է 1979-ին թատերախմբի՝ Մաո Ցզեդունին աստվածացնող ելույթներով և ավարտում 80-ականներին, երբ բեմադրությունն ի ցույց է դնում Չինաստան ներթափանցող արևմտյան ուժգին ազդեցությունները. ընդգրկված է մեկ տասնամյակ, որի ընթացքում Չինաստանը ահռելի փոփոխությունների է ենթարկվել: