Կինո
Ոսկե Ծիրան: Մեր գյուղը
Ֆիլմը պատմում է ժամանակակից հայ գյուղի, ավելի ստույգ՝ գյուղում ապրող երեք հարևան ընտանիքի, նրանց հարաբերությունների, հոգսերի ու երազանքների մասին: Թե՛ այդ երեք գյուղական ընտանիքի և թե՛ ամբողջ Հայաստանի համար ընդհանրական մի թեմա՝ արտագաղթը, ֆիլմին տալիս է համազգային հնչեղություն: Սակայն կարևորագույն խնդիրները ոչ թե ներկայացված են վավերագրության միտված հրապարակախոսությամբ, այլ լիրիկակական կատակերգության և դրամայի ժանրային համադրությամբ: