Կինո
Ոսկե ծիրան: Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է
Ֆիլմ ֆիլմի մասին. փորձարարական վավերագրություն մի վավերագրական աշխատանքի մասին, որը, հակառակ 2007-ին սկսված և ընդհատումներով մինչև 2014-ը շարունակված նկարահանումների, այդպես էլ չի ամբողջացել: Կինոհերոսը՝ արդեն ինքն էլ աշխարհին հրաժեշտ տված դագաղագործը, նկարահանված նյութի շուրջ մտորող ռեժիսորը, պրոդյուսերը, խմբագիրը և կինոգետը փորձում են խորամուխ լինել ձախողման պատճառների մեջ: Ինչպե՞ս է ֆիլմը դառնում ֆիլմ, ինչ մեխանիզմներ են գործում կայացման այդ ճանապարհին, և, ի վերջո, մի՞թե ձախողված ֆիլմն ինքնին արդեն կինոյի նյութ չէ: