Կինո
Ոսկե Ծիրան: Բաց երկնքի տակ
Երկու սիրահար ճամփորդ: Մի ժամանակ Սաշա Կիրիլենկոն երաժիշտ էր, իսկ Նատաշա Լատիշևան՝ լրագրող: Երկու պատմական դարաշրջանների բեկման պահին նրանք հայտնվում են ճամփեզրին, մեր ժամանակակիցներից շատերի պես: Խորհրդավոր ճակատագիրը նրանց նետում է Հայաստան: Այստեղ է, որ նրանց ճանապարհները խաչվում են և կապվում սիրո ու մահվան ողբերգական հանգույցով: Երևանը տոնում է 2005-ի Նոր տարին: Մեր հերոսները բաց երկնքի տակ կապրեն միայն մի քանի օր: Սակայն անկախ ամեն ինչից, այս տարօրինակ մարդիկ մեզ կտան լավատեսության, սիրո և մարդկային ոգու ուժի դասեր: