Կինո
Ոսկե Ծիրան: Քաղաք 24
Փոփոխություններ և մի քաղաք Չինաստանում: Չենդուում 420 գործարանը քանդում են՝ տեղ բացելու շքեղ բնակարաններով բազմահարկ շենքերի համար: Այն տեսարանները, որ ներկայացնում են գործարանի աշխատանքը, բանվորներին, լերկացվող և ապա փլուզվող շինությունները, ընդմիջվում են 30-ական, 40-ական և 50-ականներին ծնված բանվորների կադրերով. նրանք պատմում են ռազմական ինքնաթիռներ արտադրող գործարանի և իրենց աշխատանքի ու կյանքի մասին: Միջին տարիքի մի տղամարդ այցելում է արդեն ծերացած իր վարպետին, մի կին խոսում է 19 տարեկանում գեղեկուհի լինելու և, ի վերջո, մենակ մնալու մասին: Ֆիլմն ավարտվում է երկու երիտասարդների՝ բանվորների զավակների զրույցով, որոնցից յուրաքանչյուրը գործարան այցելելու իր պատմությունն է անում: Ժամանակները փոխվում են: