Կինո
Ոսկե Ծիրան: Թակարդն ընկածը
Նազանինը բժշկականի առաջին կուրսի ուսանողուհի է: Համալսարանի հանրակացարանում ազատ տեղ չկա, և նա վարձու տուն է փնտրում: Թեհրանը թանկ քաղաք է, և Նազանինը վարձի համար բավարար գումար չունի: Այդպիսով, նա ստիպված է սենյակը կիսել Սահարի հետ, որն օծանելիքի խանութում աշխատող աղջիկ է: Սահարը ուզում է մեկնել Իրանից և շուկայում մի մարդուց պարտքով փող է վերցնում: Որոշ ժամանակ անց այդ մարդու բողոքի հիման վրա նրան կալանավորում են, իսկ Նազանինն ամեն ինչ անում է ընկերուհուն ազատելու համար:
