Ոսկե Ծիրան: Արյունը ջրից թանձր է
Նարինե Սիմոնյանը վերադառնում է հայրենիք՝ նախնիների երկիր Հայաստան: Հինգ տարեկանում ընտանիքի հետ նա սկսել է իր կյանքի ամենաերկար ճանապարհորդությունը, որը, ի վերջո, նրանց տարել է աշխարհի մյուս ծայրը՝ Չիլի հեռավոր երկիրը: Այժմ 28-ամյա Նարինեն սկսում է վերաճանաչել հայերենը, գրեթե մոռացված Հայաստանը, բայց նրա մեջ դեռ մնացել են այն աղջնակի զգացողումները, որն իր հուշերում պահպանում է կյանքի դրվագներ և մի դատարկություն, որն ուզում է լցնել: Ամենից շատ նա ցանկանում է կենդանի պահել դեռ մնացած կապերը՝ հորը գտնելու մեծ մղումը, որը յոթ տարի առաջ վերադարձել է Հայաստան: Տատի օգնությամբ Նարինեն, վերջապես, գտնում է հորը դժվարին փնտրտուքից հետո, որի ընթացքում հանդիպում է սեփական ցավին` ընտանիքի երկարատև բաժանման պատճառները հասկանալու անհրաժեշտությունից դրդված: Ի վերջո, հանդիպումը կայանում է, որի ժամանակ Նարինեն փնտրում է իր ինքնությունը և հայ լինելու հպարտությունը: