Համերգ
Երաժշտության ժամ. Իսպանական Ֆլամենկո
ԷՕՆը հրավիրում է բոլոր երաժշտասերներին հերթական երաժշտական միջոցառմանը: Ուրբաթ օրը` հուլիսի 11-ին, մենք հյուրընկալում ենք տաղանդաշատ երաժիշտ Թաթուլ Հաջյանին, ով իր կիթառով կկատարի իսպանական ֆլամենկո:
Ֆլամենկոն իսպանական ժողովրդական երգի ու պարի տեսակ է, որը ծագել է Իսպանիայի Անդալուսիա շրջանում: Այն իր մեջ ներառում է կանտե /երգ/, տոկե /նվագ կիթառով/, բայլե /պար/ և պալմաս /ծափեր/: Մենք հնարավորություն կունենանք վայելելու տոկեի հատվածը, բայց եթե ձեր մեջ կան ֆլամենկո երգողներ ու պարողներ` անպայման միացեք մեր` դեպի իսպանական մշակույթ կատարելիք ճամփորդությանը:
Մուտքը` 1500 դրամ ողջ միջոցառման համար` սուրճ/թեյ/քաղցրավենիքները ներառյալ:
