«Այրոգի» ստվերների թատրոնը ԷՕՆում
Եթե կա արև, ուրեմն կա ստվեր, եթե կա լույս՝ կա նաև ստվեր... և ստվերների թատրոն…
ԷՕՆը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացմանը, որը կկայանա հուլիսի 17-ին, ժամը 20:00-ին:
Ստվերների թատրոնը հայ մարդու մոտ ունեցել է ծիսական նշանակություն, իսկ հետագայում դարձել է նաև կենցաղային արարարողությունների ու տոների անբաժանելի մի մաս: Որպես կանոն, հայկական ստվերների թատրոնը ներկայացվում էր երաժիշտների կամ աշուղի ձայնակցությամբ:
«Այրոգի» ստվերների թատրոնը հիմնադրել են Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի խումբ ուսանողների և դասախոսների կողմից ստեղծած «Այրուձի» ՀԿ-ի անդամները: Ներկայացումների համար անհրաժեշտ բոլոր տիկնիկները և պարագաները մասնակիցները պատրաստում են սեփական ձեռքերով:
Մուտքը` 1000 դրամ (ներառյալ թեյ/սուրճ/քաղցրավենիք/մրգեր):