Ճարտասանության հիմունքները
"Ռազմավարական Բիզնես" կրթական և խորհրդատվական կենտրոնը Երևան Պրոդաքշնի հետ համատեղ կազմակերպում է սեմինար “Public Speaking” թեմայով: Սեմինարը կվարի Նյու-Յորքի Սենթ Ջոնս համալսարանի պրոֆեսոր Ֆլորա Քեշիշիանը:
Սեմինարի նպատակն է բացահայտել հանդիսատեսի հետ խոսելու արվեստը` մեկի կամ 1000-ի դիմաց: Հրապարակային ելույթը հմտություն է, որն անհրաժեշտ է տարբեր մասնագիտություններում (վաճառք, կառավարում, ուսուցանում, իրավաբանություն), ինչպես նաև ամենօրյա շփման ժամանակ:
Սեմինարի ընթացքում քննարկվելու է՝
- բանավոր խոսքի դերը և ոչ բանավոր կոմունիկացիան (օրինակ`տեսողական կոնտակտ, մարմնի դիրքը, մարմնի լեզուն, ժեստիկուլյացիան, ձայնը, տեսքը )
- ինչ կարելի է և չի կարելի անել հրապարակային ելույթի ժամանակ
- հանդիսատեսի դիմաց հանդես գալու արվեստը
- դիտվելու և քննարկվելու են տեսահոլովակներ:
Սեմինարը տեղի կունենա հուլիսի 17-ին` ժ. 18.30, Արամի 80 հասցեով, 1 հարկ (Երևան Պրոդաքշնի շենք, այդ ուղղությամբ միակ պահպանված հին հայկական սև շենքը):
Սեմինարը կանցկացվի անգլերեն լեզվով:
Մուտքն ազատ է: