Այլ
«Սարի աղջիկ» մրցույթ-ֆոտոսեսիա
ԷՕՆ հակասրճարանը, «Սարի աղջիկ» նախաձեռնությունը եւ «Տերյան» մշակութային կենտրոնը հուլիսի 20-ին ժամը 14:00-ին «Միսս Սարի աղջիկ» մրցույթի շրջանակներում կազմակերպում են հայ ազգային տարազներով անվճար ֆոտոսեսիա գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Հաղթողներն ընտրվելու են օնլայն (առցանց) քվեարկության միջոցով, հաղթողին սպասում են անակնկալ նվերներ: Նման մրցույթներն ու ֆոտոսեսիաները միտված են հայ երիտասարդների շրջանում հայ ազգային մշակույթի դրսևորումների, մասնավորապես` տարազի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը և տարազը լայն զանգվածներին ճանաչելի դարձնելուն: